28/07/2015 14:47
Բնապահպան. Ամուլսարի շահագործումը լուրջ վնաս կհասցնի Սևանա լճին
«Ամուլսարի» շահագործման տնտեսական շահի տակ իշխանությունները թաքցնում են ստեղծվող իրական վտանգները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության համակարգող Լևոն Գալստյանն՝ ընդգծելով, որ հանքարդյունաբերությունն առհասարակ առաջացրել ու շարունակում է առաջացնել լուրջ բնապահպանական խնդիրներ:
««Ամուլսարի» դեպքում հարակից գյուղի բնակչությունը ծանր սոցիալական պայմաններում է ու նրանց համար կարևոր ու դրական է յուրաքանչյուր աշխատատեղի բացումը: Նրանք համաձայն են շահագործել հանքը միայն թե աշխատանք լինի: Կարծում եմ՝ եթե լինեին այլընտրանքային աշխատատեղեր, ապա բոլորն էլ դիմադրություն ցույց կտային»,- ասաց բնապահպանը:
Նա ընդգծեց, որ նման հանքավայրերի շահագործուման բազմաթիվ անհաջող փարձեր կան.
«Մասնավորապես շահագործումը ձախողվել է Վրաստանում և Կոսովոյում»:
Նրա խոսքով՝ «Ամուլսարի» շահագործման հետևանքով լուրջ բնապահպանական վնաս կհասցվի Սևանա լճին:
«Չնայած սրան՝ սա ծածկում են տնտեսական ինչ-ինչ շահերով»,- կրկնեց Լևոն Գալստյանը: