28/07/2015 14:34
Սահմանադրության նախագիծը քննարկելն անիմաստ է․ Արամ Սարգսյան
«Ինչո՞վ էր վատ ներկայիս Սահմանադրությունը, ինչո՞վ այն թույլ չէր տալիս պայքարել կաշառակերության ու օլիգարխների դեմ և սոցիալական արդարության սկզբունք սահմանել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Ա. Սարգսյանի կարծիքով՝ Սահմանադրական բարեփոխումների գնալու պատճառը իրավիճակի փոփոխությունն է, նախագահը 3-րդ անգամ չի կարող վերընտրվել:
Ըստ բանախոսի՝ ՀՀԿ-ն փորձում է վերարտադրել, ցանկություն ունեն դեռ երկար քայլել Մելիք Ադամյան փողոցով: Սահմանադրական բարեփոխումներով, ըստ Արամ Սարգսյանի, ավելի շատ լիազորություններ կտրվեն վարչապետին:
«Սահմանադրության այս նախագիծը անճշտություններով լի է և պետք է վերադարձնել հեղինակներին, հետևաբար անիմաստ է քննարկել այս նոր նախագիծը»,- ասաց նա: