28/07/2015 15:00
«Բարսելոնային» տուգանել են Իսպանիայի հիմնի ժամանակ սուլելու համար
Իսպանիայի՝ բռնության դեմ պայքարի ազգային կոմիտեն երկրի գավաթի խաղարկության եզրափակչից հետո տեղի ունեցած նիստի արդյունքում որոշել է տուգանել «Բարսելոնային», «Ատլետիկին» և Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային: Այս մասին գրում է «AS»-ը։
Գավաթակիր կատալոնացիները կվճարեն 66 հազար եվրո տուգանք, բասկյան ակումբը՝ 18 հազար, իսկ RFEF-ը՝ 123 հազար։
«Բարսելոնան» տուգանվել է՝ կապված մարզադաշտում կարգուկանոնի և անվտանգության խնդիրների հետ։ Կատալոնական ակումբի երկրպագուները սուլել են Իսպանիայի օրհներգի ժամանակ, ինչը թիմի գանձարանից կպակասեցնի 6 հազար եվրո։
«Ատլետիկը» տուգանվել է անգործության և հանդիպման քաղաքականացման հետ կապված չհամագործակցելու համար, իսկ RFEF-ը՝ որպես հանդիպման գլխավոր կազմակերպիչ։