28/07/2015 16:16
Երվանդ Զախարյան. Նաիրիտցիների աշխատավարձի գումարը վերցվել է մի քանի աղբյուրից
Դուրս գալով Ազգային ժողովում «Նաիրիտի» վերագործարկման հնարավորությունների քննարկումից՝ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նախապես զգուշացրեց, որ չի պատասխանելու լրագրողների հարցերին:
Այնուամենայնիվ, շենքի դիմաց նրան դիմավորեցին «Նաիրիտի» աշխատողներն ու նախարարը ստիպված եղավ որոշ պատասխաններ տալ:
Երվանդ Զախարյանը նախ վստահեցրեց, որ բոլոր աշխատողների աշխատավարձի պարտքը հերթականությամբ փոխանցվում է:
Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին՝ որտեղի՞ց է վերցվել այդ հսկայական պարտքը մարելու համար անհրաժեշտ գումարը, ինչին ի պատասխան Երվանդ Զախարյանն ասաց, որ գումարը վերցվել է միանգամից մի քանի աղբյուրից:
«Օգոստոսի 1-ից հետո հստակ կասենք այդ աղբյուրները»,- եզրափակեց նա:
Նշենք, որ արդեն փոխանցվել է գործարանի նախկին 400 աշխատակցի աշխատավարձը: