28/07/2015 15:44
Բնապահպան. Սևանա լիճը համահայկական աղբանոց է դարձել
Այսօր Սևանա լիճը համահայկական աղբանոց է դարձել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Առողջ միջավայր» ՀԿ նախագահ, բնապահպան Աշոտ Օհանյանը:
Ըստ նրա տվյալների՝ տարեկան լիճ է թափվում 130 տոննա ծանր մետաղ:
«Թափվում է 7000 տոննա ազոտ, ֆոսֆոր, թունաքիմիկատներ ու դրա հետևանքով այսօր այդ լիճը ծերացել է 5000 տարով»,- ասաց Աշոտ Օհանյանը՝ բացատրելով, որ եթե աղտոտումը շարունակվի այս տեմպերով, ապա ընդամենը 40 տարի հետո Սևանը կդառնա փոքրիկ ճահճացած լճակ:
«Սևանը մահանում է ու չնայած բազմաթիվ ծրագրերին՝ դրա փրկության համար իրական քայլեր չեն արվում»,- ասաց բնապահպանը: