28/07/2015 11:33
Ջեքսոն Մարտինես. Ատլետիկոն չեմպիոնական տիտղոսի հավակնորդ է
«Ատլետիկոյի» նորեկ Ջեքսոն Մարտինեսը հավատում է, որ իր նոր թիմը գալիք մրցաշրջանում պայքարելու է չեմպիոնական տիտղոսի համար:
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Մարտինեսի բացի «Ատլետիկո» են տեղափոխվել Լուսիան Վիետոն («Վիլյառեալ»), Յանիկ Ֆերեյրա Կարասկոն («Մոնակո»), Ստեֆան Սավիչը («Ֆիորենտինա»):
«Կարծում եմ՝ «Ատլետիկոն» հանդիսանում է չեմպիոնական տիտղոսի հավակնորդ: Թիմը շատ լավ է համալրված»,- նշել է Մարտինեսը: