Տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդրանիկ նիստը

28/07/2015 18:35

Տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդրանիկ նիստը


Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական բաժնից: Բացելով նիստը՝ վարչապետը նշել է. «Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության կողմից իրականացվող ներքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից է: Իսկ կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական երաշխիքներից մեկը հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետ իրականացումն ապահովող ինստիտուցիոնալ համակարգն է:  Այդ նպատակով ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 165-Ն որոշմամբ ստեղծվել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը:

Խորհուրդն իրականացնում է հակակոռուպցիոն բարեփոխումների համակարգումն ու դրանց կատարման նկատմամբ հսկողությունը Հայաստանում:   Ցանկանում եմ ևս մեկ անգամ կարևորել կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությունը և համագործակցությունը:

Մեր նպատակն է այս ձևաչափի շուրջ համախմբել այն ուժերին, կազմակերպություններին, ովքեր իսկապես ասելիք ու պատկերացում ունեն մեր ընդհանուր նպատակներին հասնելու ճանապարհին: Սա հարթակ է, որտեղ կարելի է միավորել, համախմբել ուժերը, փորձառությունը և գնալ վճռական քայլերի: Հավաստիացնում եմ՝ կառավարությունը գիտակցում է կատարվելիք քայլերի անհրաժեշտությունն ու կարևորությունը և հետևողականորեն առաջ է մղելու հակակոռուպցիոն բարեփոխումներին ուղղված գործընթացը:

Մենք ունենք կամք և վճռականություն ու պատրաստ ենք ամենօրյա աշխատանքով քայլ առ քայլ առաջ գնալուն: Մեր աշխատանքները լինելու են թափանցիկ, և մենք ամեն ինչ կանենք, որպեսզի դրանց արդյունքները հանրության համար լինեն տեսանելի: Թեպետ մեր գործընկերներից մի մասը  հրաժարվեցին մասնակցել խորհրդի աշխատանքներին, մենք հրավիրել ենք իրենց ներկա գտնվելու այսօրվա նիստին: Հուսով եմ, որ թե' Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները, և թե' հասարակական կազմակերպությունները, որոնք հրաժարվեցին որպես խորհրդի անդամներ ներգրավվել խորհրդի աշխատանքներին, այնուամենայնիվ, կհամագործակցեն խորհրդի հետ ու իրենց գիտելիքները և մասնագիտական փորձը կներդնեն կոռուպցիայի դեմ համատեղ պայքարում: Միայն այս ճանապարհով է հնարավոր ձևավորել միասնական տեսակետներ, մոտեցումներ և առաջ շարժվել:

Ուզում եմ նշել, որ այսօրվա նիստի ընթացքում քննարկվելու են մի շարք կարևոր հարցեր: Մասնավորապես, ներկայացվելու է ՀՀ հակակոռուպցիոն նոր ռազմավարությունը, քննարկվելու է իրավաբանական անձանց քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը, որը հսկայական կարևորություն ունի տնտեսության զարգացման և կոռուպցիոն մեխանիզմներում բիզնեսի ներգրավվածության կանխարգելման տեսանկյունից: Սույն հարցի քննարկումը կարևորվում  է նաև միջազգային համագործակցության առումով:

Հաջորդիվ ներկայացվելու են խորհրդի և խորհրդին կից գործող փորձագիտական հանձնախմբի աշխատակարգերի նախագծերը, փորձագետների ընտրության կարգի նախագիծը, ինչպես նաև վերջիններիս ներկայացվող չափանիշները: Ներկայացվելու է ԱՄՆ ՄԶԳ (USAID) հետ համագործակցության համաձայնագրի նախագիծը` կից փաստաթղթերով:
Այնուհետև քննարկվելու են հայտարարագիր չներկայացնելու համար պատասխանատվության միջոցների սահմանումը, տեղեկատվության ազատության ոլորտում առկա իրավիճակը և խնդիրները, հասարակության ներգրավվածությունը քաղաքականության մշակման և  կոռուպցիայի դեմ պայքարին և, այդ առումով, նախարարներին կից հանրային խորհուրդների գործունեությունը: Եվ վերջում ներկայացվելու է Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային առաջադեմ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանն անդամակցելու պատրաստակամությունը: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանք»:

Այնուհետև խորհուրդը ձեռնամուխ է եղել օրակարգային հարցերի քննարկմանը: Օրակարգի առաջին հարցով ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների ծրագիրը: Նշվել է, որ Հակակոռուպցիոն ռազմավարության գլխավոր նպատակը բարեխիղճ և պատասխանատու պաշտոնյաների միջոցով Հայաստանում կոռուպցիայի մակարդակի և տարածվածության նվազեցմանը նպաստելն է, պետական կառավարման մարմինների նկատմամբ քաղաքացիների վստահության ամրապնդումն ու կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության սկզբունքի խթանումը:

Արսեն Մկրտչյանը նշել է, որ ռազմավարությունը բաղկացած է չորս գլխից. առաջին գլխում անդրադարձ է կատարվում ՀՀ կողմից իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականությանը, երկրորդ գլխում սահմանվում են կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական միջոցները, երրորդում՝ հակակոռուպցիոն ծրագրերի առաջնահերթ իրականացման ոլորտները, իսկ չորրորդում՝ ՀՀ  հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների ծրագրի մոնիթորինգի և գնահատման ցուցանիշների համակարգը:

Մտքերի փոխանակության ընթացքում ընդգծվել է, որ ռազմավարության մշակման աշխատանքների շրջանակում բոլոր մարզերում տեղի են ունեցել շահագրգիռ քննարկումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, և ռազմավարության ամփոփաթերթում ներկայացվել են բարձրացված և էլեկտրոնային եղանակով ստացված առաջարկությունները, ինչպես նաև դրանց ընդունվելու կամ չընդունվելու վերաբերյալ առաջարկությունները: Ամփոփելով կարծիքները՝ վարչապետն առաջարկել է հաստատել ներկայացված փաստաթուղթը և ներկայացնել կառավարություն որպես իրավական ակտ ընդունելու համար:

«Այս ռազմավարությունը մշակվել է խորհրդի անդամների և շահագրգիռ մյուս մարմինների առաջարկությունների հիման վրա, արդարադատության նախարարության կողմից դրված է եղել նաև հանրային քննարկման», - նշել է Հովիկ Աբրահամյանը և հանձնարարել կառավարության աշխատակազմին՝ ռազմավարության վերջնական տարբերակը ստանալուց հետո նախապատրաստել կառավարության նիստի օրակարգում ընդգրկելու համար: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչը ողջունել է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործունեության մեկնարկը և գոհունակություն հայտնել խորհրդի աշխատանքներին ԵՄ ներգրավվածության կապակցությամբ:

Երկրորդ հարցով քննարկվել է իրավաբանական անձանց քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը: Արդարադատության նախարարի առաջին տեղակալը, մանրամասներ ներկայացնելով հարցի վերաբերյալ, նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի գործիքներից մեկը կոռուպցիոն հանցագործությունների արդյունավետ քննությունն ու բացահայտումն է, և տնտեսության համար առավել վտանգավոր են իրավաբանական անձանց կողմից կատարվող կոռուպցիոն իրավախախտումները: Երկրների մեծամասնությունն իրավաբանական անձանց կոռուպցիոն վարքագիծը կանխելու նպատակով նախատեսել են իրավաբանական անձանց կոռուպցիոն իրավախախտումների համար վարչական կամ քրեական պատասխանատվության մեխանիզմներ, իսկ ՀՀ-ում նման ինստիտուտներ չեն գործում: Գործող օրենսդրության համաձայն՝ իրավաբանական անձի կոռուպցիոն վարքագծի համար պատասխանատվության է ենթարկվում այդ գործունեության համար պատասխանատու ֆիզիկական անձը, ինչը, ըստ զեկուցողի, ՀՀ օրենսդրության բացերից է և կոռուպցիայի կանխարգելմանը խոչընդոտող հանգամանք:

Արսեն Մկրտչյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության հավանությանն արժանացած Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի հայեցակարգի և ՀՀ նոր քրեական օրենսգրքի նախագծի հայեցակարգի մի շարք դրույթներով նախատեսվում է սահմանել կոռուպցիոն հանցագործությունների համար իրավաբանական անձանց վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու շրջանակը, և հավելել, որ իրավաբանական անձանց կոռուպցիոն իրավախախտումների համար վարչական կամ քրեական պատասխանատվության նախատեսումը կոռուպցիայի դեմ պայքարի հրատապ քայլերից է:

Ամփոփելով հարցի շուրջ հնչեցված դիտարկումները՝ կառավարության ղեկավարը արդիական և կարևոր է համարել ներկայացված հարցը. «Համաձայն եմ, որ երբեմն, կազմակերպություններն որոշակի առավելություն ստանալու համար կոռուպցիոն գործարքների մեջ են մտնում, որը խաթարում է առողջ և հավասար մրցակցությունը: Հանձնարարում եմ արդարադատության նախարարությանը՝ մշակվող ՀՀ նոր քրեական և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում արտացոլել այս մոտեցումները և կառավարության կողմից սահմանված ժամկետում շրջանառության մեջ դնել համապատասխան լուծումներով»:
Հաջորդիվ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրել է ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատակարգը, որով կանոնակարգվում են խորհրդի գործունեության հետ կապված հարաբերությունները՝ աշխատանքների կազմակերպում, նիստերի հրավիրում, արձանագրությունների կազմում, որոշումների ընդունում և այլն: Ներկայացվել է նաև ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին կից գործող փորձագիտական հանձնախմբի աշխատակարգը: Փորձագիտական հանձնախումբը խորհրդին կից գործող փորձագետների խումբ է, որի հիմնական խնդիրը ռազմավարության և հակակոռուպցիոն ոլորտային ծրագրերի մշակմանն աջակցելն է, ծրագրերի մոնիթորինգ և գնահատում իրականացնելը և ծրագրերի իրականացման վերաբերյալ խորհրդին ամփոփ հաշվետվություններ ներկայացնելը: Խորհուրդը հաստատել է ներկայացված նախագծերը և հանձնարարել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ որոշումների վերջնական տարբերակը ներկայացնել ստորագրման:
Խորհուրդը քննարկել և հաստատել է նաև ՀՀ կառավարության համապատասխան որոշումից բխող ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին կից գործող փորձագիտական հանձնախմբի փորձագետների ընտրության կարգը և սահմանել նրանց ներկայացվող չափանիշները, որոնցով պետք է կանոնակարգվեն փորձագիտական հանձնախմբի և երկու միջազգային փորձագետի մրցութային հիմունքներով ընտրության հետ կապված հարաբերությունները: «Ես կարծում եմ, որ այս հարցի ընդունումը շատ կարևոր է հակակոռուպցիոն ամբողջ համակարգի աշխատանքի արդյունավետության տեսանկյունից: Փորձագետների ընտրության ճիշտ չափանիշները սահմանելու և համապատասխան գիտելիքներով օժտված փորձագետներ ընտրելու դեպքում մենք կունենանք օբյեկտիվ պատկեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման ընթացքի վերաբերյալ և թերությունների դեպքում օպերատիվ կփորձենք դա կարգավորել», - հարցի առնչությամբ ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը և հանձնարարել  ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին՝ որոշման վերջնական տարբերակը ներկայացնել ստորագրման:

Հաջորդ հարցով ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել ՀՀ կառավարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) միջև ստորագրվելիք համագործակցության համաձայնագրի և դրան կից փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ: Նա նշել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ կառավարությանը կյանքի կոչելու ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունն և դրանից բխող միջոցառումները:

Ծրագրի ընդհանուր արժեքը 750 հազար ԱՄՆ դոլար է, ՀՀ կառավարությունը մասնակցելու է ծրագրի համաֆինանսավորմանը մինչև 25 տոկոսի չափով, այդ թվում՝ բնաիրային տեսքով: Օժանդակությունն ուղղված է լինելու փորձագիտական հանձնախմբի ստեղծմանը, 2015-2018 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության գործարկմանը և շահագրգիռ կողմերի համար հասարակայնության հետ կապերի ռազմավարության և իրականացման ծրագրի մշակմանն ու իրականացմանը:

Դավիթ Հարությունյանի խոսքով՝ ծրագիրը հնարավորություն կտա ներգրավել բարձրակարգ միջազգային և տեղական փորձագետների՝ Հակակոռուպցիոն ռազմավարության գործարկման համար գերակա ճանաչված կրթության, պետական եկամուտների, առողջապահության և ոստիկանության կողմից քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների ոլորտներում կարիքների և ռիսկերի գնահատման, խնդիրների վերլուծության, կոռուպցիոն ռիսկերի չեզոքացման, մասնագիտական և մեթոդական խորհրդատվության տրամադրման, ինչպես նաև հասարակության տարբեր թիրախային խմբերի իրազեկվածության աստիճանի բարձրացման նպատակով: Խորհուրդը հավանության է արժանացրել ներկայացված համաձայնագրի կնքման առաջարկությունը:

«Սա ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ մեր արդյունավետ աշխատանքի ևս մեկ վառ օրինակ է, և մենք շնորհակալ ենք այս կարևոր գործընթացին աջակցելու պատրաստակամության համար», - հավելել է ՀՀ վարչապետը և հանձնարարել համաձայնագրի վերջնական տարբերակը նախապատրաստել կառավարության հաջորդ նիստի օրակարգում ընդգրկելու համար:
Այնուհետև խորհուրդը քննարկել է հայտարարագիր չներկայացնելու համար պատասխանատվության միջոցների սահմանման հարցը: ՀՀ բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման համատեքստում կարևոր և պարտադիր միջոցառում է հայտարարագրման գործընթացը կանոնակարգող նորմերի պահանջները չկատարելու համար իրավական ներգործության միջոցների սահմանման կիրառման գործուն ընթացակարգերի մշակումը: Նա նշել է, որ 2015 թ. մարտին ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որի շրջանակում նախատեսվում է հայտարարագրման կանոնակարգումները խախտելու համար պատասխանատվության միջոցների կիրառում:

Մասնավորապես, որպես ընդունելի պատասխանատվության տեսակ ընտրվել է վարչական պատասխանատվությունը, որպես տույժի տեսակներ՝ նախազգուշացումը և տուգանքը: Սիրանուշ Սահակյանն ընդգծել է, որ ՀՀ բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովը լիովին սատարում է նման քայլերի ձեռնարկումը և միաժամանակ մի շարք նկատառումներ է ներկայացրել, որոնք, ըստ նրա,  կնպաստեն բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրման համակարգի ամբողջականության ապահովմանը և գործիքակազմի կատարելագործմանը: Ծավալվել է մտքերի փոխանակություն, հնչել են մի շարք կարծիքներ և առաջարկություններ: Ամփոփելով քննարկումը՝ վարչապետը նշել է. ««Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի ընդունումից ի վեր բազմաթիվ քննադատություններ են եղել հայտարարագրման ինստիտուտի անկատարության վերաբերյալ:

Ես համաձայն եմ, որ հայտարարագրման ինստիտուտը համեմատաբար նոր է և գուցե օրենսդրությամբ ամբողջապես կարգավորված չէ: Սակայն այս ոլորտում ահռելի աշխատանք է կատարվել, դա բոլորս պետք է արձանագրենք: Հենց այդ աշխատանքի շնորհիվ է, որ զանգվածային լրատվության միջոցները կարողանում են հետևել հայտարարագրման ընթացքին, բացթողումներ նկատել և քննադատել: Ես գտնում եմ, որ հայտարարագրման գործընթացում թերացող պաշտոնյաները պետք է ենթարկվեն պատասխանատվության: Առաջին քայլն իրականացնելու համար հանձնարարում եմ արդարադատության նախարարությանը երկամսյա ժամկետում կառավարության քննարկմանը ներկայացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով էթիկայի հանձնաժողովին հնարավորություն կտրվի հայտարարագրման գործընթացի կանոնները խախտելու համար պաշտոնատար անձանց ենթարկել պատասխանատվության»:

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստին մասնակցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ողջունել են խորհրդի աշխատանքների մեկնարկը և կարևորել իշխանության մարմինների ու քաղաքացիական հասարակության միջև երկխոսության նման ձևաչափի առկայությունը: «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը նշել է, որ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքի կարևոր նախապայմանը քաղաքացիական հասարակության վստահության ձևավորումն է՝ խորհրդի աշխատանքի շոշափելի արդյունքները:

Շուշան Դոյդոյանը նշել է, որ վերջին տարիներին տեղեկատվության ազատության ոլորտում լուրջ առաջընթաց է արձանագրվել և որպես արդյունքներ նշել է պետական կառավարման բոլոր մարմիններում տեղեկատվության ազատության պատասխանատու անձանց առկայությունը, կառավարության կողմից տեղեկատվության տրամադրման կարգի մշակումը և այլն: Իր ելույթում նա անդրադարձել է նաև տեղեկատվության ազատության ոլորտում առկա իրավիճակին և խնդիրներին՝ նշելով, որ տեղեկատվության մատչելիությունը կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության ապահովման հիմնական գործիքն է, որովհետև այն ապահովում է կառավարության գործունեության հրապարակայնությունն ու թափանցիկությունը, մարդկանց հիմնական իրավունքների իրացումը և իշխանության, կառավարության գործունեության հանդեպ վստահության ձևավորումը:

«Անընդունելի եմ համարում, որ 10 տարուց ավելի «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը գործում է, սակայն այդ բնագավառը կարգավորող ենթաօրենսդրական ակտերը չեն ընդունվել», - նշել է վարչապետը և հանձնարարել ՀՀ արդարադատության նախարարությանը՝ երկամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական ակտերի նախագծերը։ Հաջորդիվ ելույթով հանդես է եկել Երևանի մամուլի ակումբի փորձագետ, Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարության գործադիր տնօրեն Հերիքնազ Հարությունյանը, ով ևս ողջունել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդի առաջին նիստի անցկացումը և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը նիստին:

Իր խոսքում Հերիքնազ Հարությունյանն անդրադարձել է ՀՀ նախարարներին կից Հանրային խորհուրդների ստեղծման հարցին և ներկայացրել իշխանության հետ համագործակցության տարբեր ձևաչափերում քաղաքացիական հասարակության ներգրավվածության վերաբերյալ անցկացված հետազոտություն-հարցման արդյունքները, որն իրականացվել է ԵՄ ֆինանսավորմամբ «Քաղաքացիական հասարակություն. երկխոսություն հանուն առաջընթացի» ծրագրի շրջանակում: Խոսելով հանրային խորհուրդների գործունեության մասին՝ նա կարևորել է դրանց նկատմամբ հասարակական վստահության ձևավորումը և երկխոսության արդյունավետ մեխանիզմների ստեղծումը: Ամփոփելով մտքերի շահագրգիռ քննարկման արդյունքները և հնչած կարծիքները՝ վարչապետը կարևորել է  պետական մարմինների կողմից քաղաքականության մշակման գործում քաղաքացիական հասարակության մասնակցությունը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ հանրային խորհուրդների ակտիվ և արդյունավետ գործունեությունը կարևոր է տեղեկատվության, գաղափարների փոխանակման, հասարակության պահանջների բարձրացման, երկխոսության ձևավորման համար. «Մենք կարևորում ենք քաղաքացիական հասարակության կարծիքը քաղաքականության և օրենսդրության մշակման հարցերում և պետք է համապատասխան գործիքներ և հարթակներ ստեղծենք, որպեսզի այդ համագործակցությունն արդյունավետ լինի: Հանձնարարում եմ ՀՀ արդարադատության նախարարությանը քննարկել հնչեցված զեկույցի առաջարկությունները և ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել ՀՀ նախարարներին կից հանրային խորհուրդների օրինակելի աշխատակարգը»:

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստի ավարտին ազդարարվել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ անդամակցելու Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (EITI): ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ միջազգային այս կազմակերպությունը կառավարությունների, արդյունահանող ընկերությունների և քաղաքացիական հասարակության կոալիցիա է, որը հնարավորություն է տալիս բարձրացնել արդյունահանող ոլորտում բիզնես գործունեության թափանցիկությունը և ապահովել մրցակցային նպաստավոր պայմաններ: Հարցի առնչությամբ վարչապետ Աբրահամյանը նշել է. « Ես շատ կարևորում եմ այս կազմակերպությանն անդամակցելու նախաձեռնությունը և անձամբ հետևելու եմ անդամակցության գործընթացը բարեհաջող ավարտին հասցնելուն: Հայաստանի Հանրապետությունը միշտ կարևորել է բիզնեսի համար թափանցիկ, կանխատեսելի և մրցակցային խաղի ապահովումը: Նախաձեռնությանն անդամակցելու մեր մտադրությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան ենք կարևորում միջազգային ստանդարտների ներդրումը Հայաստանում, ինչպես նաև Հայաստանի ակտիվ մասնակցությունն աշխարհում ընթացող պրոցեսներին, որոնք շատ արագ են փոխվում: Ցանկանում եմ կառավարության անունից հանձնարարական տալ Դավիթ Հարությունյանին, որպեսզի համակարգի այդ գործընթացները և համապատասխան ստանդարտի ներդրման աշխատանքները»:

Ամփոփելով Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստի աշխատանքները և քննարկումների արդյունքները՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Խորհրդի նիստում խոսեցինք պետության և հասարակության գործունեության տարբեր ոլորտներում կոռուպցիայի բացասական դերի մասին։ Նշվեց, որ նաև հսկայական է կոռուպցիայի բացասական ազդեցությունն երկրի տնտեսության զարգացման, տնտեսական ներդրումների իրականացման վրա։ Նման գործընթացները շատ բացասական ազդեցություն են ունենում:

Մեզ համար երկրի տնտեսական կայուն զարգացումն ապահովելն օրակարգային խնդիր է։ Այս տեսանկյունից կարևորում եմ կոռուպցիայի դեմ պայքարում գործարար աշխարհի հետ ակտիվ համագործակցության իրականացումը։ Նման համագործակցությունն ապահովելու նպատակով կարծում եմ նպատակահարմար է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործունեության շրջանակում ստեղծել համապատասխան հարթակ և հանձնարարում եմ ՀՀ կառավարության աշխատակազմին՝ տարվա ընթացքում հանդիպումներ կազմակերպել գործարար աշխարհի՝ խոշոր, միջին և փոքր բիզնեսի ներկայացուցիչների հետ, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան բարձրացնելու կոռուպցիոն երևույթների հետ  կապված իրենց հուզող հարցերը, ներկայացնեն իրենց տեսակետները, իսկ մենք քննարկումների արդյունքում փորձենք արդյունավետ լուծումներ գտնել։

Կարծում եմ, որ համագործակցության նման հարթակն արդյունավետ կլինի բիզնեսի զարգացմանը խոչընդոտող կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և տնտեսության զարգացման համար: Մեր այսօրվա նիստը համարում եմ արդյունավետ, որովհետև մեր քննարկումը շատ անկեղծ էր և համոզված եմ, որ ապագայում լինելու է ավելի թափանցիկ ու անկեղծ»։

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել խորհրդի բոլոր անդամներին, հասարակական կազմակերպություններին արդյունավետ աշխատանքի համար և նշել, որ որպես վարչապետ անելու է ամեն ինչ՝ երկխոսության մթնոլորտ ձևավորելու և երկիրն առաջ տանելու նպատակով:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

28/03/2024 23:16 Սուրբ Գայանե վանքում կատարվեց Խավարման կարգը ՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը 28/03/2024 23:02 Կորեայի հետ համագործակցության հեռանկարներն են քննարկել ԱԳՆ-ում 28/03/2024 22:45 Ավինյանը տեսակապ է հաստատել Լոնդոնի հետ․ Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման հարցն են քննարկել 28/03/2024 22:35 «Կա ճանապարհի մի կտոր, որը կարող ենք մի քանի կիլոմետր այս կողմով սարքել»․ Ալեն Սիմոնյանը նույնպես քարտեզ ցուցադրեց ու պնդեց՝ Տավուշում ինչ անում են, «մեզ է պետք» 28/03/2024 22:21 Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան 28/03/2024 22:14 Մայր Աթոռում՝ Սուրբ Տրդատի բաց խորանին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը 28/03/2024 22:01 Հայմորիտը երեխաների մոտ․ Բուժման մեթոդներ 28/03/2024 21:45 Կատարված իրավախախտման շրջանակում գոյացած պարտավորությունը որ դեպքում կհամարվի ամբողջությամբ կատարված․ պարզաբանում են ՆԳՆ-ից 28/03/2024 21:30 Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան 28/03/2024 21:14 Փաշինյանը շարունակում է կյանքի կոչել Ալիևի պահանջները․ այսօրվա հայտարարությունը շատ վտանգավոր է՝ ներազգային պառակտիչ բնույթ ունեցող․ Գեղամ Մանուկյան 28/03/2024 20:59 Հայաստանի և Սփյուռքի ազգային ուժերի համախմբումը հրատապ անհրաժեշտություն է․ Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկություն․ ՀՅԴ Բյուրո 28/03/2024 20:46 Պուտինին հրավիրել են Վիետնամ 28/03/2024 20:33 Ե՞րբ է անհրաժեշտ հանձնել տեստոստերոն հորմոնի մակարդակը որոշող թեստ 28/03/2024 20:19 «Աշխարհի համար նոր պրոբլեմներ մի ստեղծեք»․ Չինաստանը մտահոգված է AUKUS-ի հնարավոր ընդլայնմամբ 28/03/2024 20:04 Դժվար իրավիճակներում Երևանի շահերը պաշտպանել է հենց ՀԱՊԿ-ը, իսկ այժմ ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 28/03/2024 19:53 Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով, բայց գիտակցաբար խաթարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ 28/03/2024 19:41 ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները Ռուսաստանի դեսպանի հետ են հանդիպել 28/03/2024 19:26 Մեզ համար կա երկու հայկական հանրապետություն՝ անկախ նրանից, թե ով ինչպես է մտածում, և այդ երկու հայկական հանրապետությունները մեզ համար մեկ Հայրենիք են․ Մետաքսե Հակոբյան 28/03/2024 19:10 ԵԽ անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամները պատրաստվում են այցելել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան 28/03/2024 18:56 Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան Սաղաթելյան 28/03/2024 18:46 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը․ Երեք բժշկի մեղադրանք է առաջադրվել 28/03/2024 18:33 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը 28/03/2024 18:20 «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծն են քննարկել 28/03/2024 18:07 Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խուլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես կարծում եք, որ մեր արածը խուլիգանություն է․ Բաց նամակ՝ ԱՄՆ դեսպանին 28/03/2024 17:51 «Կրոկուս Սիթի Հոլլի» վրա հարձակում կատարած ահաբեկիչները եղել են թմրամիջոցների ազդեցության տակ 28/03/2024 17:38 «Թիրախավորում են Արցախի՝ առանց այն էլ շատ խոցելի իշխանություններին և ավելի մեծ վտանգներ են ստեղծում բոլորիս համար»․ Բեգլարյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին 28/03/2024 17:26 Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է 28/03/2024 17:15 Լատվիայի արտգործնախարարը հրաժարական է տվել 28/03/2024 17:03 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 28/03/2024 16:52 Ակնհայտ է՝ Արցախի էջը փակված չէ, և Փաշինյանն ու Ալիևն ամեն ինչ անում են հարցին ադրբեջանանպաստ լուծում տալու համար․ Իշխան Սաղաթելյան 28/03/2024 16:42 Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ ԱԺ փոխնախագահ 28/03/2024 16:37 Սիսակ Գաբրիելյանը և Գիվի Միքանաձեն համագործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել 28/03/2024 16:32 «Արարատի կոնյակի գործարան» ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի. ՍԱՏՄ 28/03/2024 16:23 ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը. Լուսանկարներ 28/03/2024 16:17 Մարտի 30-ին կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը 28/03/2024 15:59 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին 28/03/2024 15:54 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 28/03/2024 15:49 Ավարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 28/03/2024 15:41 «Եթե հայ տղամարդը ձեռքը չի տանում զենքին, տանում է հեռախոսին, երբ որ պատերազմ է...»․Սյունիքի մարզպետ 28/03/2024 15:30 Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ 28/03/2024 15:23 Հայաստանը 300 հազար դոլար կնվիրաբերի Ճապոնիային 28/03/2024 15:15 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում 28/03/2024 15:06 Հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ 28/03/2024 15:03 «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցելել է Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին 28/03/2024 14:58 Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. Աբրահամյան 28/03/2024 14:53 «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում 28/03/2024 14:50 «Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան 28/03/2024 14:38 Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը 28/03/2024 14:33 Կոչ ենք անում չտրվել այս սադրանքին և չհավատալ սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին 28/03/2024 14:24 «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել 28/03/2024 14:19 ՀԱՊԿ-ը Հայաստանի սահմանը մատնանշելու խնդիր ունի. Մարիա Կարապետյան 28/03/2024 14:11 Աշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. Դանիելյան (Տեսանյութ) 28/03/2024 14:05 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 28/03/2024 14:02 Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 28/03/2024 14:00 IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում․ Լուսանկարներ 28/03/2024 13:57 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը «Ակադեմիական քաղաք» ծրագիրը համարել է համարձակ, հավակնոտ և գրավիչ 28/03/2024 13:55 Գերիների և անհետ կորածների ընտանիքները կշարունակեն ստանալ 300 հազար դրամ աջակցություն 28/03/2024 13:52 Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով 28/03/2024 13:45 Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայերին 28/03/2024 13:36 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 28/03/2024 13:33 Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ (Տեսանյութ) 28/03/2024 13:31 ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ 28/03/2024 13:26 Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամանակաշրջանում և ոչ պակաս բարդ իրադարձությունների կիզակետում. ՀՀ նախագահ 28/03/2024 13:22 Աշոտ Նավասարդյանը մեզ մի բան է պատգամել՝ ազատության, գաղափարի համար պայքարում, եթե նույնիսկ միայնակ մնաս, չպետք է նահանջես. Շարմազանով (Տեսանյութ) 28/03/2024 13:15 Այսօր էլ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ՀՀ անկախության համար պայքարում են ու հալածվում «թուրք» իշխանությունների կողմից. Աննա Մկրտչյան (Տեսանյութ) 28/03/2024 13:06 Թերությունները չշտկելու դեպքում լինելու է խիստ արձագանք․ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ 28/03/2024 13:02 Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք. ՔՊ-ական 28/03/2024 12:56 Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հայաստանում 28/03/2024 12:46 ՀՀ կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները դեռևս լրջագույն խնդիրներ ունեն Արցախի ժողովրդին վերաբերող որոշումների կայացման ներառականության հարցում. Արտակ Բեգլարյան 28/03/2024 12:39 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է ապագա Ակադեմիական քաղաքի տարածք․ Լուսանկարներ 28/03/2024 12:36 Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի. Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն 28/03/2024 12:27 ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն 28/03/2024 12:23 ՃԵ կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30% բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից 28/03/2024 12:20 Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ 28/03/2024 12:18 Ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածվում է կոլեկտիվ Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա 28/03/2024 12:11 ՌԴ-ի հետ մնալով՝ կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին․ այլընտրանք չունենք․ Արամ Սարգսյան 28/03/2024 12:03 Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան էջ է բացել, որ իր լուսանկարները և Փաշինյանի դավաճանական գործողություններն արդարացնող պատմական ձևախեղումների համար ևս մեկ հարթակ ունենա. Մանուկյան 28/03/2024 11:55 Իրականում ի՞նչ է արել Չեմբեռլենը, որ այդպիսի նզովքի է արժանացել. կարճ՝ զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանական կայսրությունը փրկել է պարտությունից. ԱԺ ՊԱՀ 28/03/2024 11:51 2024 թվականին Հայաստանում խմելու ջրի սակագինը չի բարձրանա 28/03/2024 11:45 Հայաստանը 29,94 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Գազայի բնակչությանը (Տեսանյութ) 28/03/2024 11:40 ԼՂ-ից բռնի տեղահանվածների դրամական աջակցությունը կշարունակվի մինչև տարեվերջ (Տեսանյութ) 28/03/2024 11:35 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ անում են քայլեր, որոնք ապառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (Տեսանյութ) 28/03/2024 11:28 Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից 28/03/2024 11:15 Կոտայքում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ 28/03/2024 11:09 Բնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետ 28/03/2024 11:06 Եկել է քննադատված ու զրպարտված «նախկիններ»-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Զաքարյան 28/03/2024 10:55 Բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա․ Միլլեր 28/03/2024 10:42 Ակնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար 28/03/2024 10:30 Բլինքենը նույնպես կմասնակցի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը 28/03/2024 10:26 Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ. Սամվել Շահրամանյան 28/03/2024 10:23 ՀՀ-ն չի մասնակցում աշխատանքներին, բայց ՀԱՊԿ անդամակցության կասեցման հայտարարություն չի ստացվել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար 28/03/2024 10:20 Երևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս 28/03/2024 10:16 Ես հասկանում էի, որ ԼՂ-ն լուծարելու մասին փաստաթուղթն անօրինական էր, բայց դա արցախցիներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան 28/03/2024 10:13 Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է 28/03/2024 10:09 ՀՀ-ում կան փակ ճանապարհներ, իսկ Լարսը բաց է 28/03/2024 10:04 Ավագ հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին 28/03/2024 10:00 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն էլի խաբեց քաղաքացիներին 28/03/2024 09:58 «Փաստ». Փաշինյանը հորդորել է հնարավոր բոլոր տարբերակներով հերթական անգամ դեմոնիզացնել ընդդիմությանն ու «նախկիններին» 28/03/2024 09:56 «Ժողովուրդ». Ինչու է քաոս տիրում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում 28/03/2024 09:52 «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն իրենց հանդուրժում է

Տվյալ բաժնի վերջին նյութերը