28/07/2015 19:55
Ո՞ր երկրներն ու քաղաքները կանցնեն ջրի տակ
2050թ-ին աշխարհում կարող է լինել 150 մլն «կլիմատիկ փախստականներ». գիտնականները կանխատեսում են, որ մինչ այդ շատ քաղաքներ ուղղակի ջրի տակ կանցնեն:
«Nat-geo.ru»-ն գրում է, որ գլոբալ տաքացումը շարունակում է իր ազդեցությունն ունենալ Համաշխարհային օվկիանոսի վրա: Ութը տարի առաջ, օրինակ, կլիմայի փոփոխության մի խումբ փորձագետներ հրապարակեցին զեկույց, որում կանխատեսում էին արել, որ մինչև այս դարի վերջը ծովի մակարդակը կբարձրանա 58 սմ-ով: Սակայն այսօր արդեն խոսվում է այդ տվյալները վերանայելու մասին. National Oceanic and Atmospheric Administration (NOAA) մասնագետները հայտարարել են, որ Համաշխարհային օվկիանոսի մակարդակը 25 տոկոս ավելի արագ է ավելանում, քան կարծում էին նախկինում:
Այսօր արդեն տեսանելի են այն փոփոխությունները, որ առկա են կլիմատիկ համակարգում: Մասնավորապես, խոսքը ջերմաստիճանային ռեկորդների մասին է. այդպես, 2015թ-ի հունիսը դարձավ ամենաշոգը Երկրագնդի վրա անցկացվող ջերմաստիճանային հետազոտությունների պատմության ընթացքում, ընդ որում նույնն ասում էին մեկ տարի առաջ: Այսինքն տարեց-տարի նոր ռեկորդ է սահմանվում:
Բացի այս, 2014թ-ին արձանագրվել է 91 արևադարձային ցիկլոն, մինչդեռ 1981-2010թթ-ին դրանց թիվը միջինում կազմել է 82:
Այս և մի շարք այլ փաստեր գիտնականներին ստիպում են կանխատեսել, որ 2050թ-ին Համաշխարհային օվկիանոսի մակարդակը 5 մետր կբարձրանա և մի շարք քաղաքներ կանցնեն ջրի տակ: Ռիսկային գոտում են մասնավորապես Կանադայի հյուսիսային ու ԱՄՆ արևելյան շրջանները, Լատինական Ամերիկայի ծովափնայ շրջաններն ու Ավստրալիան , ու շատ այլ հատվածներ՝ Բահամներից մինչ Բանգլադեշ:
Նմանատիպ ճակատագիր է սպասվում նաև եվրոպական խոշոր մեգապոլիսներին: Այսպիսով, կես դար հետո Երկիր մոլորակի վրա կարող է լինել շուրջ 150 մլն «կլիմատիկ փախստական»: