28/07/2015 11:53
Հալեպում ջրի և էլեկտրականության մատակարարումը նախորդ օրերի համեմատությամբ բարելավվել է
Հալեպում ջրի և էլեկտրականության մատակարարումը նախորդ օրերի համեմատությամբ բարելավվել է: Այս մասին տեղեկանում ենք «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջից:
Հոսանքը միանում է օրական շուրջ 6 ժամ, իսկ ջուրը հասանելի է արդեն շատ շրջաններում, բայց առայժմ շարունակում է խնդիր մնալ համացանցային ծառայությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ անվտանգության առումով իրավիճակը ևս շարունակում է լարված մնալ: Հուլիսի 27-ին՝ կեսօրից հետո Նայյալ թաղամասի մուտքի մոտ զինված ահաբեկչական խմբավորումների կողմից արձակված հրթիռի պայթյունի հետևանքով մեկ զոհ ու մի քանի վիրավորներ են արձանագրվել:
Երեկ գիշեր ևս հրթիռակոծման է ենթարկվել Նոր Գյուղի շրջանը՝ արձանագրելով նյութական վնաներ:
Հիշեցնենք, որ Հալեպ քաղաքը 2012թվականից ի վեր՝ հայտնվել է կառավարական ուժերի և զինված տասնյակ խմբավորումների բախումների թիրախում: Բախումներն այնտեղ մինչ օրս շարունակվում են, որի հետևանքով ավերվել են մի քանի քաղաքներ: Քաղաքի արևմտյան թաղամասերը գտնվում են կառավարական ուժերի, իսկ արևելյան թաղամասերը` զինված խմբավորումների հսկողության տակ: