28/07/2015 09:11
ՀԷՑ-ում շարունակում են փողերը քամուն տալ
«Հայկական Ժամանակը» գրել է. «Չնայած հանրության դժգոհություններին ու քննադատությանը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը շարունակում է փողերը քամուն տալ՝ վճարելով չեղած ծառայությունների համար: Ուղիղ մեկ ամիս առաջ նյութ էինք հրապարակել այն մասին, որ ՀԷՑ-ն ամսական մեկ միլիոն դրամ է վճարում «Մեդիա-Թել» ՍՊԸ-ին՝ ՀԷՑ-ի կայքում web-զանգի հնարավորություն ապահովելու համար, իբր թե՝ որպեսզի քաղաքացիները կարողանան իրենց բողոքները, ահազանգերը ընկերության թեժ գծին հայտնել նաև համակարգչով տեսազանգ կատարելու միջոցով:
Ինչպես մեկ ամիս առաջ, այնպես էլ հիմա՝ web-զանգի «կոճակը» չի աշխատում: Բայց այս ընթացքում ՀԷՑ-ը շարունակում է վճարել «Մեդիա-Թել»-ին՝ չիրականացրած սպասարկումների համար: