28/07/2015 10:09
Ավտոմքենան գլորվել է ձորը. Վարորդը հոսպիալացվել է
Հուլիսի 28-ին՝ ժամը 00:42-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ջրվեժ թաղամասի «Վասպուրական» ռեստորանային համալիրի մոտակայքում գտնվող կամրջից ավտոմեքենան ընկել է ձորը. կաn տուժածներ, որոնցից մեկին (ուղևորին) չեն կարողանում գտնել և որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ից՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Դոդջե» մակնիշի ավտոմեքենան, որը պատկանում է վարորդ` 1973 թ. ծնված Վ. Հ.-ին, կամրջից (6 մ բարձրություն) ընկել է ձորը:
Վ. Հ.-ը հոսպիտալացվել է «Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության. ավտոմեքենայում ուղևոր չի եղել: