28/07/2015 18:44
Երևանում ստեղծվել է թատերական, համերգային և այլ միջոցառումների տոմսերի վաճառքի նոր դրամարկղ
«Միլիոնավոր մարդիկ նախընտրում են տոմսեր գնել` տնից կամ գրասենյակից դուրս չգալով, իսկ ամենակարևորն այն է, որ մենք մեծ սփյուռք ունենք, և բոլորին հաճելի կլինի իրենց հարազատներին անակնկալ անել` տոմս գնելով առցանց ռեժիմով», – ասել է «SHOWTICKET ընկերության տնօրեն Սոնա Թանանյանը։
Նրա խոսքով` նրանք, ովքեր չեն կարողանա կողմնորոշվել կայքում, օգնության կգան պրոֆեսիոնալ գանձապահները և call կենտրոնի օպերատորները։ Նրանք աշխատելու են ամեն օր` առանց ընդմիջման և շուրջօրյա, գործում է նաև տոմսերի առաքման ծառայություն։
«SHOWTICKET ընկերության մշտական գնորդների համար գործում է լոյալության ծրագիր` զեղչեր, բոնուսներ, նվերներ։ Ինչպես նաև գործում է զեղչային և բոնուսային «Հանդիսատեսի քարտ»։ Ընդ որում, այն կարելի ստանալ բացարձակ անվճար», – ասել է Թանանյանը։
Նա նշել է, որ SHOWTICKET ծառայության ստեղծման նպատակը Հայաստանի տարբեր քաղաքներում համերգների, ցուցահանդեսների, փառատոների և այլ միջոցառումների ու իրադարձությունների կազմակերպման և այցելության ոլորտում արդի տեխնոլոգիաներ ներդնելն է։