29/07/2015 17:07
Ժոան Գասպար. «Ռեալի» երկրպագուները լավ չվարվեցին Կասիլյասի հետ
«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Գասպարը կարծում է, որ Մադրիդի «Ռեալի» երկրպագուները անարդար են վարվել թիմի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասի հանդեպ։ Վերջինս մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվեց «Պորտու»։
«Չավին լքեց «Բարսելոնան»՝ իրեն զգալով երկրպագուների կողմից հարգված, քանի որ երեք տիտղոս էր նվաճել։ Բացի այդ, նա թիմի ավագն էր, և նրան շատ էին սիրում։ Կասիլյասը, ցավոք, այլ կերպ հեռացավ «Ռեալից»։ Ես կցանկանայի, որ նա իր թիմին այլ կերպ հրաժեշտ տար։ Անկեղծ լինենք, «Ռեալի» երկրպագուները Իկերի հետ վերջում այնքան էլ լավ չվարվեցին»,- ասել է Գասպարը։