29/07/2015 09:33
«Մայքրսոֆթ» կորպորացիան դատական հայց է ներկայացրել ընդդեմ «ՍԱՍ Գրուպի»
ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ի դեմ դատական հայց է ներկայացվել: «Ժողովուրդը» պարզել է, որ 2015 թվականի հունիսի 9-ին «Մայքրսոֆթ» կորպորացիան դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ «ՍԱՍ»-ի Արտակի ընկերությունից «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ից պահանջելով, որ դադարեցնի հեղինակային իրավունքի խախտումը և խախտված իրավունքի դիմաց փոխհատուցում տրամադրի: Ինչպես է ԱԺ պատգամավորին պատկանող ընկերությունը խախտել հայտնի Ամերիկյան «Մայքրսոֆթ» կորպորացիայի հեղինակային իրավունքը, պարզ կլինի դատական վճռի ավարտից հետո:
«Ժողովուրդին» հաջողվել է պարզել միայն, որ խախտված հեղինակային իրավունքի համար «Մայքրսոֆթ» կորպորացիան ինչքան գումար է «ՍԱՍ»-ի Արտակի ընկերությունից որպես փոխհատուցում պահանջել: Թերթը տեղեկացել է, որ պահանջվող գումարի չափը կազմում է շուրջ 8 միլիոն դրամ: