29/07/2015 15:55
Մարադոնան մտադիր է առաջադրվել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում
Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Դիեգո Մարադոնան հաստատել է, որ մտադիր է մասնակցել ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններին։ Այդ մասին արգենտինացին հայտարարել է «El Pibe de Oro»-ի տարածած տեսաուղերձում։
«Ես կվերադառնամ ՖԻՖԱ հանուն այն ԱՄԷ-ի մարդկանց, ովքեր ինձ աշխատանք և շատ այլ բաներ են տվել՝ ավելի կարևոր։ Ես վերադառնում եմ հանուն իմ ընտանիքի, որն այնքան շատ բաների միջով է անցել իմ պատճառով։
Ես վերադառնում եմ ոչ թե վրեժի մասին մտքերով, այլ ֆուտբոլում փոփոխություններ անելու գաղափարներով՝ հավասար մակարդակ ապահովելու և´ արգենտինական Սանտյագո-դել-Էստերոյի, և´ Աֆրիկայի համար։ Մենք կուշտ ենք կաշառակերությունից, կուշտ ենք գողությունից»,-ասել է Մարադոնան։
ՖԻՖԱ-ի նոր նախագահի ընտրությունը տեղի կունենա 2016 թվականի փետրվարի 26-ին։