29/07/2015 19:00
Մոուրինյու. Եթե Բենիտեսի կինն ամուսնու սննդակարգի մասին մտածի՝ իմ գործերը քննարկելու քիչ ժամանակ կունենա
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի կնոջ՝ Մոնսերատ Սեարայի դիտարկումը, թե իր ամուսինն արդեն երրորդ ակումբում շտկում է պորտուգալացի մասնագետի սխալները։
«Այդ կնոջ գլխում, իմ ողջ հարգանքով հանդերձ պետք է ասեմ, շիլաշփոթ է։ Եվ դա ծիխաղելի չէ, քանի որ նրա ամուսինը «Չելսի» է եկել Դի Մատեոյից հետո և գլխավորել «Ռեալը» Անչելոտիից հետո։ Միակ ակումբը, ուր նա իրոք ինձ է փոխարինել, «Ինտերն» է, որն այդ ժամանակ Եվրոպայում լավագույնն էր, և որը նա կես տարում ոչնչացրեց։ Այս ամենն, ինչ նա մտածում և ասում է իմ մասին... դե, նա պետք է իր ժամանակը մի բանով լցնի։ Եթե նա սկսի հոգ տանել ամուսնու սննդակարգի մասին, ապա ավելի քիչ ժամանակ կունենա իմ աշխատանքը քննարկելու»,- ասել է Մոուրինյուն։