29/07/2015 12:24
Քանաքեռցի Տույը տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմաս
Նրա խոսքով՝ Ա. Ղազարյանը հիվանդություն ունի, որի համար էլ բուժմաս է տեղափոխվել, սակայն հիվանդությունը չի հրապարակվում Ա. Ղազարյանի ցանկության համաձայն:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ նախնական քննության նյութերի համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչ, 1977թ. ծնված Արթուր Ղազարյանն ապօրինի կերպով ձեռք է բերել և կրել հրազեն հանդիսացող «ВИКИНГ» մոդելի 9մմ տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 9մմ /9X19/ տրամաչափի փամփուշտներ, որոնք նրա մոտ հայտնաբերվել են 2015թ. հուլիսի 10-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարված անձնական խուզարկության ընթացքում:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա.Ղազարյանին հուլիսի 13-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով:Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 1977թ. ծնված Արթուր Ղազարյանն ապօրինի կերպով ձեռք է բերել և կրել հրազեն հանդիսացող «ВИКИНГ» մոդելի 9մմ տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 9մմ /9X19/ տրամաչափի փամփուշտներ, որոնք նրա մոտ հայտնաբերվել են 2015թ. հուլիսի 10-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարված անձնական խուզարկության ընթացքում: