29/07/2015 14:19
Ադիբեկյան. Միայն բնակչության 15 %-ն է կարողանում իր հանգիստը կազմակերպել
Նրա խոսքով՝ մարդիկ հիմնականում իրենց հարազատների մոտ են գնում հանգստանալու, իսկ մեր երկրի շատ գյուղերում մարդիկ չեն կարողանում հյուրեր ընդունել, քանի որ չկան տարրական կենցաղային պայմաններ:
«Այսօր գյուղերում շատ տներ չեն կարողանում զբոսաշրջիկ ընդունել, որովհետև այդտեղ չկա բաղնիք, ջուր, լվացքի մեքենա՝ չնայած պետք է լինի»,- ասաց Ա. Ադիբեկյանը:
Սպառողների միության նահագահ Արմեն Պողոսյանի խոսքով՝ մեր երկրում զբոսաշրջության ոլորտում շատ խնդիրներ կան, քանի որ հյուրանոցերը լիարժեք չեն աշխատում:Անդրադառնալով հյուրանոցների խնդրին՝ Ա. Ադիբեկյանը ասաց, որ չկա անհատականացված հյուրանոց: