29/07/2015 19:55
Սպանություն Երևանում. Գնդակահարել են ամուսիններին
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես գրում է shamshyan.com-ը, Ուլնեցի փողոցի թիվ 30 շենքի մոտ գտնվող 165 ավտոտնակի մոտ անհայտ անձը հրազենից արձակած կրակոցով սպանել է 1 կնոջ և 1 տղամարդու:
Այս պահին տեղում դեպքի վայրի տեղազննման աշխատանքներ են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի քննիչները քննչական բաժնի պետի տեղակալ Արտակ Մկրտչյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածների ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ հանցագործությունը բացահայտելու համար: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված 3 պարկուճ:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ սպանվածները ամուսիններ էին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: