29/07/2015 09:17
Հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող «Թալգրիկ» ընկերությունը սնանկացման եզրին է
Արդեն մոտ մեկուկես տասնամյակ Հայաստանում գործող և հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող «Թալգրիկ» ընկերությունը, պարզվում է, սնանկության գործընթացում է գտնվում: Ընկերության տնօրեն Հովհաննես Հակոբյանը «Ժողովուրդի» հետ զրույցում ասել է, որ իրենց սնանկացման հիմնական պատճառը «ՎՏԲ» բանկն է:
Ըստ Հակոբյանի՝ իրենց ընկերությունը նշված բանկից 10 տարի ժամկետով և ցածր տոկոսադրույքով վարկ է վերցրել, սակայն մեկուկես տարի անց վարկի տոկոսադրույքները սկսել են կտրուկ բարձրանալ: «Պատկերացրեք, որ վարկի 6.5 տոկոսը բարձրացավ ու դարձավ 9.5, ապա՝ 14.5 տոկոս: Ավելի քան երկու անգամ բարձրացավ տոկոսը, որն էլ տնտեսվարող սուբյեկտի մոտ ֆինանսական մեծ դժվարություններ առաջացրեց: Ընդ որում, մենք ունեինք 7 մլն դոլարի վարկային պորտֆել, ու այդքան տոկոս բարձրացնելը լուրջ հարված էր, որին էլ չդիմացավ մեր ընկերությունը»,- պարզաբանել է «Թալգրիգի» տնօրենը: