29/07/2015 09:10
Շմայսը հանգստանում է. Ոչ ոք իրավունք չունի խանգարել
Երեկ «Ժողովուրդը» փորձել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանից՝ Շմայսից, պարզել, թե նոր Սահմանադրությունում կոնկրետ որ հատվածն է իր «սրտով»: Մովսիսյանը նախ պատրաստակամություն է հայտնել թերթի հարցերին պատասխանել, այնուհետև տեղեկանալով, որ հարցը վերաբերում է նոր Սահմանադրության նախագծին, հայտարարել է, թե ինքը հարցերին հեռախոսով չի պատասխանում:
«Ես ինտերվյու չեմ տալիս, ինձանից չնեղանաք, ես հանգստյան վայրում եմ, իմ ընկերների հետ, ոչ մեկն իրավունք չունի խանգարել, շնորհակալություն»,- վարժ առոգանությամբ ասել է ՀՀԿ-ական պատգամավորն ու անջատել հեռախոսը: