29/07/2015 17:39
ՄԱԿ. Ուկրաինայում զոհվել է 7 հազար մարդ
Շուրջ 7 հազար մարդ զոհվել է, ավելի քան 17 հազարը ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ Ուկրաինայում զինված հակամարտության ընթացքում: Այս տվյալները ներկայացնում է ՄԱԿ-ը:
«Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, ըստ ՄԱԿ-ի՝ 2014թ-ի օգոստոսի կեսերից մինչ 2015թ-ի հուլիսի 27-ը մահացել է առնվազն 6832 անձ՝ քաղաքացիական և զինվորական, և առնվազն 17 087-ը վիրավորվել են Ուկրաինայի արևելքում հակամարտության գոտում: Այս թիվը իր մեջ ներառում է նաև մալազիյական բոինգի 298 զոհերին:
Միևնույն ժամանակ ՄԱԿ-ը չի բացառում, որ զոհերի իրական թիվը ավելի մեծ է: