29/07/2015 17:55
Սանկտ Պետերբուրգում հայտնաբերել են 67-ամյա սերիական մարդասպան տատիկի
67-ամյա Թամարա Սամսոնովան, ով ապրել է Սանկտ Պետերբուրգում, կասկածվում է ավելի քան 10 սարսափազդու սպանությունների մեջ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Թոշակառու տատիկը մեղադրվում է իր ընկերուհու և, հավանական է, ամուսնու սպանության մեջ: Նրանց սպանություններից հետո մարդասպան-տատիկը մասնատել է դիերը, զոհերի մարմինների մասերով պարկերում՝ աստղագիտական գրքերի տարօրինակ նշաններով գրություններ թողնելով: Հետաքրքիր է, որ հայտնաբերված բոլոր դիերի մոտ բացակայում են թոքերը:
Տատիկը օրագիր է պահել, որում երեք լեզուներով նկարագրել է իր հանցագործությունները:
Ոստիկանները հուլիսի 26-ին Պետերբուրգի լճերից մեկում հայտնաբերել են 79-ամյա Վալենտինա Ուլանովայի գլխատված դին: Մեկ օր անց հետաքննիչները սպանության մեջ կասկածել են զոհի ծանոթին` 67-ամյա Թամարա Սամսոնովային: Սպանության մեջ կասկածվողը խնամել է հիվանդ Ուլյանովային ու ապրել է նրա բնակարանու, իսկ սպանությունից հետո շենքի անվտանգության տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է մարդասպանը պարկով տանում զոհի դին: