30/07/2015 15:23
«Facebook» ինտերնետ-ընկերության եկամուտները այս տարվա երկրորդ եռամսյակում կազմել են 4,04 մլրդ դոլար
«Facebook» ինտերնետ-ընկերության եկամուտները այս տարվա երկրորդ եռամսյակում կազմել են 4,04 մլրդ դոլար: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Անկախ վերլուծաբանների կանխատեսումների համաձայն՝ սոցցանցի եկամուտները կանխատեսում են 3,99 մլրդ դոլարի չափով:
Facebook-ի օգտատերերի թիվը աճել է 13 տոկոսով՝ հասնելով 1,49 մլրդ: Ամեն օր սոցցանցից ակտիվորեն օգտվում է 968 մլն մարդ ողջ աշխարհում:
Facebook-ի ընդհանուր կորպորատիվ արժեքը գերազանցում է 250 մլրդ ԱՄՆ դոլարը: