30/07/2015 09:38
«Գրանդ քենդիից» հերքում են ընկերության վաճառքի մասին լուրերը
«Գրանդ քենդի» ընկերության նախկին սեփականատեր Հրանտ Վարդանյանի մահվանից հետո ընկերության տնտեսական վիճակը էապես փոխվել է: Վերջին շրջանում ակտիվորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ «Գրանդ Քենդիի» սեփականատերերը` Վարդանյանների ընտանիքը, պատրաստվում է վաճառել իր ունեցվածքը և հեռանալ Հայաստանից:
Պարզապես համապատասխան գնորդին դեռ չեն կարողանում գտնել: Համառորեն շրջող այս լուրերի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար «Ժողովուրդը» զրուցել է ընկերության մամլո խոսնակ Վահրամ Բրուտյանի հետ, ով կարճ պատասխանել է.
«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Դա բացարձակ սուտ է»,- ապա անջատել է հեռախոսը: