30/07/2015 12:27
Աշխարհին նոր տիպի համակարգ է պետք․ Աշոտ Մանուչարյան
«Սահմանադրության բարեփոխումների նախագծի կետերը հեշտացնում են թալանը Հայաստանում և Հայաստանի նկատմամբ», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
Ըստ Մանուչարյանի՝ նոր սահմանադրությունը արտաքին կառավարման բոլոր էլեմենտներն ավելացնում է Հայաստանում. «Առաջարկված նոր սահմանադրության մեջ հայկականի հետ որևէ կապ չկա»:
Բանախոսը խոսեց նաև Ցեղասպանության 100-րդ տարելիցին հայ ժողովրդի համախմբման, «Ոչ թալանին» նախաձեռնության մասին՝ նշելով, որ այս իմաստով Հայաստանում ֆանտաստիկ նախադրյալներ կան: Ա. Մանուչարյանը սահմանադրական փոփոխությունները ընկալում է հենց «թալանի» համակարգի առաջարկություն, թալանի տրամաբանության շրջանակներում:
Ընդհանուր առմամբ, Ա. Մանուչարյանը կարծում է, որ ամբողջ մարդկությունն է հայտնվել ճգնաժամի մեջ, և աշխարհին նոր տիպի կառավարման համակարգ է պետք: