30/07/2015 14:26
Մահացած ծննդկանի երեխային փրկել չհաջողվեց
«Շենգավիթ» բժշկական կենտրոնից հուլիսի 27-ին «Էրեբունի» ԲԿ տեղափոխված և երկու օր անց մահացած 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի նորածին դուստրն այսօր մահացել է: Այս տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց «Էրեբունի» ԲԿ մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:
«Երեխան թույլ էր ծնվել՝ 2 կգ քաշով և ուներ մի շարք օրգանների անբավարարություն»,- ասաց Շուշան Հունանյանը:
Նշենք, որ նա ծնվել էր կեսարյան հատումով և այս օրերի ընթացքում ապրում էր արհեստական շնչառության սարքերին միացված: