30/07/2015 16:09
ՄԻՊ. Հունիսի 23-ին ոստիկանության քայլերի գործով կարելի էր ավելի խիստ պատժել առանձին անձանց
Հունիսի 23-ին ոստիկանական գործողույթյունների հետ կապված կարելի կլիներ ակնկալել ավելի խիստ պատիժներ առանձին անձանց վերաբերյալ, բայց, ինչպես գիտեք, արդեն կան պատասխանատվության ենթարկված ոստիկաններ: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը՝ նշելով՝ իրենք գործընթացին հետևում են:
«Ցուցարարների պահանջը, որ ոստիկանները պատժվեն, արդարացի է, իսկ ահա արդար է, թե՝ ոչ, կորոշի դատարանը»,- ասաց ՄԻՊ-ը:
Նրա խոսքով՝ պաշտպանի լիազորություններն այս առումով սպառված են:
«Տուժած քաղաքացիները, լրագրողները, իրենց գույքային պահանջները վերականգնելու համար գտնում են, որ Ոստիկանության որոշումները կարող են բողոքարկել դատական կարգով, թող բողոքարկեն: Մենք պարտավորեցնելու իրավասություն չունենք»,- ասաց Կարեն Անդրեասյանը: