30/07/2015 17:06
Տերյան և Կողբացի փողոցների հատվածներում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի
Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով, հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար օգոստոսի 1-ից Երևան քաղաքի Տերյան և Կողբացի փողոցների, Արամի ու Թումանյան փողոցների միջև ընկած հատվածներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ինչպես փոխանցում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Տերյան և Կողբացի փողոցների վերոհիշյալ հատվածներում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Տերյան փողոցում՝ Արամի փողոցից դեպի Թումանյան փողոց, իսկ Կողբացի փողոցում՝ Թումանյան փողոցից դեպի Արամի փողոց ուղղություններով: