30/07/2015 12:13
Մոուրինյու. Ֆալկաո մեզ հետ կրկին կսկսի գոլեր խփել
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է թիմի նորեկ հարձակվող Ռադամել Ֆալկաոյի մասին։
«Երբ Ֆալկաոն տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», պետք է խոստովանենք, ինձ համար դա տարօրինակ էր։ Քանի որ նա տուգանայինների որսորդ է ու մշտապես գոլեր խփող ֆուտբոլիստ։ Նա դա արել է բոլոր ակումբներում, որոնցում խաղացել է, դրա համար վստահ էի, որ Անգլիայում էլ նույնը կլինի։
Ֆալկաոյին հրավիրելուց առաջ մենք մանրամասն ուսումնասիրել ենք նրա ֆիզիկական վիճակը։ Բժիշկը լուրջ աշխատանք է տարել։ Նրա ֆիզիկական վիճակը նորմալ է, և նա մեզ հետ կրկին կսկսի գոլեր խփել։ Ես և Ֆալկաոն տարբեր թիմերում եղել ենք Պորտուգալիայում և Իսպանիայում։ Միևնույն առաջնությունում միասին երեք տարի ենք անցկացրել։ Երբ ես վերադարձա Անգլիա, նա էլ այստեղ եկավ։ Դրա համար էլ շատ լավ գիտեմ այս ֆուտբոլիստին»,- ասել է Մոուրինյուն։