30/07/2015 17:30
Սուրիկ Խաչատրյանի որդու գործին հետևում եմ որպես քաղաքացի. Օմբուդսմեն
Որպես օմբուդսմեն՝ իրավունք չունեմ միջամտել դատական գործընթացներին ու Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ քրեական գործին հետևում եմ որպես քաղաքացի: Այս մասին այսօր Կառավարությունում, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը:
Լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ չի՞ ստացվում, որ Սյունիքի մարզպետը ստում էր՝ պնդելով, որ իր որդին անմեղ է.
«Նախ և առաջ դեռ պարզված չէ նրա մեղավորությունը և դա կլինի միայն այն ժամանակ, երբ կունենանք ուժի մեջ մտած դատական վճիռ»:
Միևնույն ժամանակ օմբուդսմենն ընդգծեց, որ որևէ պաշտոնյայի կողմից ասված սուտը հասարակությանն իսկապես մտահոգիչ է
«Հույս ունեմ, որ գործընթացները կբերեն այնպիսի վիճակի, որ կհասկանանք՝ ի սկզբանե ինչ էր նկատի ունեցել մարզպետը»: