30/07/2015 16:00
Կառավարությունը 1 միլիարդ 200 մլն դրամ տրամադրեց Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի հիմնանորոգման համար
Այսօր Կառավարությունը որոշեց 1 միլիարդ 200 մլն դրամ տրամադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ Վարդենիս-Մարտակերտ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ճանապարհի հիմնանորոգման երկրորդ փուլն իրականացնելու համար:
«Սա շատ կարևոր նախագիծ է, հատկապես կարևոր է Լեռնային Ղարաբաղի անվտանգության համար»,- նիստի ժամանակ ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նշենք, որ գումարը տրամադրվեց Կառավարության պահուստային ֆոնդից: