30/07/2015 19:39
Վրաստանը միանում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին
Վրաստանը միացել է Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին: Այս մասին, gazeta.ru-ի հաղորդմամբ, նշվում է Եվրամիության՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին դեկլարացիայում:
Այսօր հայտնի դարձավ, որ ՌԴ դեմ Եվրամիության սանկցիաների երկարաձգմանը միանում է ևս 6 պետություն՝ Չերնոգորիան, Ալբանիան, Իսլանդիան, Լիխտեյնշտեյնը, Նորվեգիան և Վրաստանը:
Նշենք, որ Եվրամիությունը Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ է կիրառում Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակի հետևանքով: