30/07/2015 15:01
Պլատինին կարող է համատեղել ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնները
ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին այսօր հայտարարել է, որ մտադիր է պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում ընտրվելու համար։ Պաշտոնյան կարող է համատեղել երկու կազմակերպությունների նախագահի պաշտոնները։ Այդ մասին հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ»-ի կանոնադրությունները թույլատրում են նախագահի պաշտոնների համատեղումը»,-նշված է «TACC»-ի տարածած նյութում։
ՖԻՖԱ-ի նոր նախագահի ընտրությունը տեղի կունենա հաջորդ տարի՝ փետրվարի 26-ին։