30/07/2015 11:20
Առաջիկա երկու օրերին նաիրիտցիների ողջ աշխատավարձը կվճարեն
«Այս պահին տեղի է ունում նաիրիտցիների աշխատավարձերի վճարում, առաջիկա երկու օրերի ընթացքում բոլորի աշխատավարձերը վճարված կլինեն»,- այսօր կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը` ի պատասխան վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարցմանը:
«Վճարման աշխատանքներին որևէ խանգարող համագամանք` այդ թվում նաև ֆինանսական խնդիր չկա»,- հավաստիացրեց նախարարը: