30/07/2015 13:35
«Այս տարի գրանցվել է արտակարգ դեպքերի, պատահարների աճ»
Այս տարվա առաջին կիսամյակին գրանցվել է արտակարգ դեպքերի, պատահարների աճ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանն ճգմաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը:
Նրա խոսքով՝ գրանցվել է է 5757 արտակարգ դեպք, զոհվել է 276 մարդ, տուժել՝ 4191-ը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, արտակարգ պատահարներից զոհերի թիվը նվազել է 1 %-ով, տուժածների թիվն ավելացել է 4 %-ով:
«Դա հիմնականում պայմանավորված է հրդեհների և ճանապարհատրանսպորտային պատահարների աճով»,-ասաց նա:
Դեպքերի մեծամասնությունը եղել են տեխնածին պատահարներ՝ 3340 պատահար: