30/07/2015 10:56
Բարսելոնայի հետ նոր պայմանագրով Ադրիանոյի հրաժարագինը կկազմի 90 միլիոն եվրո
«Բարսելոնան» մտադիր չէ հրաժարվել թիմի պաշտպան Ադրիանո Կորեայի ծառայություններից: Բրազիլացին նոր պայմանագիր կստորագրի «Բարսելոնայի» հետ, որը նախատեսված կլինի մինչև 2016 թվականը: Նոր պայմանագրով ֆուտբոլիստի հրաժարագինը կկազմի 90 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» մյուս աջ պաշտպան Դուգլասը «Չելսիի» դեմ խաղում վնասվածք էր ստացել և 2 ամիս խաղալու հնարավորություն չի ունենա: