30/07/2015 13:56
Անհետացած Boeing 777-ի հետքերը հայտնաբերվել են Հնդկական օվկիանոսում
Հնդկական օվկիանոսում տեղակայված ֆրանսիական Ռեյունյոն կղզու ափին հայտնաբերված ինքնաթիռի թևի բեկորը հնարավոր է անցած տարի մարտին անհետացած մալազիյական Boeing 777 է պատկանում: Այս եզրակացությանն են հանգել ԱՄՆ ավիացիոն իշխանությունների ներկայացուցիչները՝ ուսումնասիրելով բեկորի լուսանկարները:
«Վեստի.ռու»-ն գրում է, որ թե փորձագետները, թե Boeing-ի ներկայացուցիչները հանգել են նույն այդ եզրակացության՝ բեկորը համապատասխանում է Boeing-ի ինքնաթիռներին: «Մալազիայակն ավիաուղիների» մասնագետները մեկնել են ֆրանսիական կղզի պարզելու բոլոր հանգամանքները: