30/07/2015 13:13
Բարձր տոկոսադրույքները խոչընդոտում են ՓՄՁ-ների զարգացմանը. Մակարյան
«ՓՄՁ քաղաքականությունը շեշտակի փոփոխության կարիք ունի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը` ներկայացնելով միության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները:
Տնտեսագետը նաև նշեց, որ ուսումնասիրության ժամանակ հարցումներ է կատարվել, հարցվածների 53%-ը նշել է առևտրի ոլորտում է գրանցվել անկում, որի պատճառը, ըստ Գագիկ Մակարյանի, բնակչության թվաքանակի անկումն է և գնողունակության նվազումը:
Նա նաև ներկայացրեց հարցումների դրական ցուցանիշները. հարցվածները հիմնականում զարգացում նկատել են սննդի արտադրության, տեխնոլոգիաների, տուրիզմի ոլորտներում:
Գ. Մակարյանը ՓՄՁ-ների զարգացմանը խոչընդոտող հիմնական գործոնը նշեց վարկերի բարձր տոկոսադրույքները:
«Հարցվածների 40-45%–ը պետության քաղաքականությունը ՓՄՁ-ների նկատմամբ անբավարար է գնահատել»,- ասաց Գործատուների միության նախագահը: