30/07/2015 10:33
Հայ հունահռոմեկան ըմբշամարտիկները պատրաստվում են ըմբշամարտի աշխարհի առաջնությանը
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը սկսում է սեպտեմբերին Լաս Վեգասում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնության նախապատրաստական վերջին փուլը:
Օգոստոսի 1-14 Բելառուսում գտնվող Ստայկիի հանրաճանաչ մարզաբազայում Հայաստանի ընտրանին ուսումնամարզական հավաք կանցկացնի, որին ներգրավված կլինեն հավաքականի 14 ըմբիշներ:
Ստայկիում նախատեսել են ուսումնամարզական հավաք անցկացնել ևս մի քանի հավաքականներ, իսկ աշխարհի առաջնությունից առաջ ևս մեկ հավաք կանցկացնեն Երևանում:
Հիշեցնենք, որ անցած տարի աշխարհի չեմպիոններ դարձան 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանն ու 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը: