30/07/2015 18:10
Թուրքիայում Սիրիայի հետ սահմանին պատ են կառուցում
Թուրքական զինուժը Հաթայ նահանգի Յայլադաղը շրջանում՝ Սիրիայի սահմանի մոտ, պատ է կառուցում: Այս մասին գրում է թուրքական «Հուրիյեթ» պարբերականն ու հավելում, որ պատի բարձրությունը կազմում է մոտ 2.5 մետր, իսկ հաստությունը՝ 1 մետր: Նշվում է, որ պատը պաշտպանում է անգամ հրթիռի հարվածներից:
Թերթի փոխանցմամբ՝ աշխատանքները սկսվել են դեռևս մայիսից, որոնք այսօր էլ շարունակվում են ինտենսիվորեն առաջ ընթանալ: «Պատի կառուցման հիմնական նպատակն ապօրինի ներգաղթյալների մուտքը կանխելն է: Ահաբեկչական հարձակումներից հետոպատի կառուցման աշխատանքներն էլ ավելի են ակտիվացել»,- գրել է թերթը: