30/07/2015 16:57
ՌԴ դատախազությունը Լևոն հայրապետյանի դեմ քրեական գործը վերադարձրել է Քննչական կոմիտե
Ռուսաստանի դատախազությունը չի հաստատել սենատոր Իգոր Իզմեստևից 700 հազար դոլար յուրացնելու մասին հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի քրգործի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը: Այս մաիսն հայտն գրում է ria.ru-ն:
«Այսօր դատախազը մեզ հայտնել է, որ Հայրապետյանի դեմ յուրացման մասին քրեական գործը վերադարձվել է Քննչական կոմիտե՝ ապացույցների անբավարար լինելու պատճառով»,- ասել է փաստաբան Աննա Մալինինան:
Լ. Հայրապետյանի նկատմամբ հարուցվել է ևս մեկ գործ: Նա մեղադրվում է 2009 թվականին «Սիստեմա» ընկերությանն Ուրալ Ռահիմովի կողմից «Բաշնեվթի» վաճառքին ներգրավվածության համար, որի գործընթացի հետևանքով էլ «Բաշնեվթը» վերադարձվել է պետությանը: