30/07/2015 14:37
Այս տարվա առաջին կիսամյակում ոստիկանությունում անցկացվել է 333 ծառայողական քննություն
2015 թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել է 333 ծառայողական քննություն և ուսումնասիրություն, այդ թվում 2-ը՝ ոստիկանության այլ ծառայությունների հետ համատեղ: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից:
Վարչության կատարած ծառայողական քննությունների արդյունքներով` ոստիկանության 64 ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժերի: 37 ծառայողի հայտարարվել է նկատողություն, 8 ծառայողի` խիստ նկատողություն, 19 ծառայող ազատվել է ոստիկանությունում ծառայությունից:
ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով 2015 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել ու ՀՀ հատուկ քննչական ծառայության և նախաքննական այլ մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննության 9 նյութեր: