30/07/2015 13:48
Եվս 25 պետծառայող նպատակային ծրագրով բնակարան կստանա
Նպատակային ծրագրով ևս 25 պետծառայող բնակարան կստանա: Այս որոշման նախագիծը այսօր ՀՀ կառավարության նիստում ներկայացրել է ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
Երևանի Ադոնցի փողոցում գտնվող շենքում արդեն բաշխվել են 267 բնակարաններից 242-ը՝ համեմատաբար մատչելի գներով:
Մասնավորապես, պետծառայողները կարող են բնակարան ձեռք բերել մեկ քմ-ն 310 հազար դրամ (մոտ 650 դոլար) արժեքով, ինչը զգալիորեն ցածր է շուկայական գներից: