30/07/2015 10:45
Սեպտեմբերի 14-ը կլինի ոչ աշխատանքային՝ մեռելոց է
Կառավարության այսօրվա նիստում ընդգրկված է 2015 թվականի սեպտեմբերի 14-ի աշխատանքային օրը 2015 թվականի սեպտեմբերի 19-ը` շաբաթ օրը տեղափոխելու հարցը:
«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռնել Հայաստանի քաղաքացիներին` Խաչվերածի` սեպտեմբերի 13-ին հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները:
Նշվում է, որ սույն ՀՀ կառավարության որոշման նախագիծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածն ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածից: