30/07/2015 12:01
Orange-ի գնումը սովորական կոմերցիոն գործարք է. Ճշմարիտյան
««Orange»-ի գնումը սովորական կոմերցիոն գործարք է»: Այսօր կառավարությունում նման տեսակետ հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Ըստ նրա՝ «Օրանժ»-ն այդպիսի հայտարարություն չի արել, որ Հայաստանն իր համար հարմար չէ կամ Հայաստանում գործարար մթնոլորտն այնպիսին չէ, որ իրենք շարունակեն իրենց հետագա գործունեությունը:
«Այսօր շուկայում իրենք լուրջ դերակատարություն ունեն այն առումով, որ ևս 2 ընկերություն նրանց մուտքից հետո բավականին իջեցրեց սակագները, այսինքն` իրենց գործունեության խոչընդոտման հետ կապված` «Օրանժից» նման ազդակներ չենք ստացել»,- ասաց Կ. Ճշմարիտյանը: