30/07/2015 15:12
Տիգրան Առաքելյանը ձերբակալված է՝ ՀՀԿ-ականների վերաբերյալ ինտիմ տեսանյութերի համար. Aravot.am
Aravot.am-ի տեղեկություններով ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանը ձերբակալված է: Նա այժմ ԱԱԾ մեկուսարանում է:
Աղբյուրի տեղեկություններով, Տիգրան Առաքելյանին ձերբակալել են երկու ՀՀԿ-ական պատգամավորների վերաբերյալ ինտիմ բնույթի տեսանյութեր տնօրինելու և հրապարակելու համար: ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը մեր հարցին ի պատասխան՝ հաստատեց Տիգրան Առաքելյանի ձերբակալության մասին լուրը:
Պատճառների մասին պարոն Խաչատրյանը տեղյակ չէր: Նա հավելեց նաև, որ տեղյակ է, որ Տիգրան Առաքելյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածով, որը վերաբերվում է շորթման դեպքերին: