30/07/2015 09:15
Գյումրու կոշիկի ֆաբրիկան հատուկ վարչապետի համար ջայլամի կաշվից կոշիկ է կարել
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ Գյումրիում գտնվող «Տավրոս» կոշիկի ֆաբրիկան հատուկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի համար ջայլամի կաշվից կոշիկ է կարել և նվիրել նրան: Սակայն պարզվել է, որ կոշիկը վարչապետի հագով փոքր է, և այն հետ է ուղարկվել ֆաբրիկա: Հետագայում ընկերության տնօրինությունը վարչապետի համար կարված կոշիկը աճուրդի է հանել Գյումրիում գործող իր խանութներից մեկում և բավականին թանկ գնով վաճառել:
Բայց ավելի ուշ «Տավրոս» ընկերությունը Հովիկ Աբրահամյանի համար նոր կոշիկ է կարել: Շիրակի մարզի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ, «Տավրոս» ԲԲԸ հիմնադիր Կարապետ Մովսիսյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վերը բերված լուրերը մասնակի հերքել է: Այն, որ «Տավրոս» ընկերությունը վարչապետի համար կոշիկ է կարել, Կարապետյանը հաստատել է, բայց վստահեցրել է, որ այն ճիշտ Հովիկ Աբրահամյանի հագով է եղել, այսինքն՝ փոքր չի եղել և հետ չի վերադարձվել: Ավելին՝ վարչապետը սիրով հագել է ոչ թե ջայլամի, այլ կովի կաշվից կարված կոշիկները: