30/07/2015 19:22
Քաղաքացին սպառնացել է պայթեցնել տունը
Այսօր՝ ժամը 15.33-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախի 13-րդ փողոցի տներից մեկի բնակիչը փակվել է տանը և սպառնում է ավտոմեքենայի գազի բալոնով պայթեցնել տունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ՏԿԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԱԿ օպերատիվ խմբերը: