30/07/2015 09:45
Մասնագիտական հանձնաժողովը օգոստոսի 1-ին նոր Սահմանադրության նախագիծը կներկայացնի նախագահին
Նոր Սահմանադրության նախագիծը օգոստոսի 1-ին մասնագիտական հանձնաժողովը կներկայացնի Սերժ Սարգսյանին: «Ժողովուրդի» տեղեկություններով՝ Սահմանադրական փոփոխությունները պատրաստող հանձնաժողովն այս օրերին նախագծում վերջնական խմբագրումներն է կատարում:
Նշենք, որ նոր Սահմանադրության նախագիծը հուլիսի 15-ին հրապարակվելուց հետո ԱԺ խորհրդարանական ուժերից միայն ՀՅԴ-ն է փաստաթղթին կողմ արտահայտվել, իսկ մյուսները դեմ են:
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ նախագիծը Սերժ Սարգսյանին հանձնելուց որոշ ժամանակ անց ՀՅԴ-ականները հանդես կգան առանձին հայտարարությամբ: